Ընթացիկ տարում Լոռիի մարզում գրանցվել է 406 հրդեհի դեպքեր, որից 118-ը՝ անտառային տարածքներում: NEWS.am-ի Լոռիի թղթակցին ԱԻՆ մարզային փրկարարական վարչությունից հայտնեցին, որ եւս 154 հրդեհի դեպք է գրանցվել չոր խոտածածակ տարածքներում: Նյութական վնասը կազմում է շուրջ 15 մլն դրամ: Թվով 421 հրդեհներ դեռեւս պարզաբանված չեն:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհներն աճել են 208-դեպքով: Նյութական վնասը նվազել է շուրջ 28.5 մլն դրամով: Հրդեհներից այս տարի բարեբախտաբար զոհեր չեն եղել, մարմնական վնասվածքներ են ստացել 2 մարդ: Նախորդ տարի հրդեհներից մարզում զոհվել էին 6, մարմնական վնասվածքներ ստացել 4 քաղաքացիներ:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























