Հայաստանը եւ Դանիան ունեն գործունեության եւ հուսալի ու փոխշահավետ հարաբերությունների կառուցման լայն դաշտ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Դանիայի պատվո հյուպատոս, «Գրանտ Տորնտոն Ինթերնեյշնլ» ընկերության գործադիր տնօրեն Արման Պինարբասին։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները զգալի փոփոխություններ են կրել Կոպենհագենում հայկական դեսպանատան եւ Երեւանում դանիական հյուպատոսարանի բացվելուց հետո։ Դանիայի եւ Հայաստանի արտգործնախարարները փորձում են կառուցել լավ, հուսալի հարաբերություններ տարբեր բնագավառներում։ Ակնհայտ է, որ գոյություն ունի երկկողմ գործընկերության զարգացման հնարավորություն՝ հիմնված երկու երկրների պատմական կապերի եւ տնտեսական շահերի վրա, նշել է պատվո հյուպատոսը։
«Հայաստանում ապրում են Դանիայի քաղաքացիներ, ովքեր մշտական կապի մեջ են հյուպատոսարանի հետ։ Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք նրանց աջակցելու։ Բացի այդ հյուպատոսարանը լիազորված է Հայաստանում Դանիայի քաղաքացիների աջակցելու համար»,- պարզաբանել է Արման Պինարբասիին։.
Նրա խոսքով՝ Հայաստանում Դանիայի հյուպատոսությունը զբաղված է տարբեր մշակութային միջոցառումներ կազմակերպելով, որոնց նպատակը Դանիայի պատմական եւ մշակութային ժառանգության մասին իրազեկության մեծացումն է։ «Այսպես, մենք կազմակերպում ենք դանիական հայտնի երաժիշտների եւ խմբերի մասնակցությամբ համերգներ, աշխատում ենք Հայաստանում կազմակերպել Դանիայի Ազգային օրվա տոնը, ինչպես նաեւ աշխատում ենք դանիական մշակութային ցուցահանդես կազմակերպել»,- ամփոփել է պատվո հյուպատոսը։




























