Տավուշի մարզի Բաղանիս գյուղի 30-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Եդիգար Եդիգարյանը անասունները արածացնելիս մառախուղի պատճառով Դովեղի գյուղի սահմանագոտում մոլորվել է, սակայն նրան հաջողվել է փրկել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղանիս գյուղի գյուղապետ Նարեկ Սահակյանը: Նրա խոսքով, սահմանի հատում չի գրանցվել:
«Ինքը պայմանագրային զինծառայող եւ շատ հայրենասեր մարդ է: Ամուսնացած է եւ ունի 2 երեխա ու շատ հարգված է մեր գյուղում»,- ասաց գյուղապետը: Հարցին, թե ինչպես է հաջողվել նրան փրկել, գյուղապետը պատասխանեց.«Այդ օրը ես գյուղում չեմ եղել: Նա զանգել է իր հրամանատարին եւ իրեն ճանապարհը բացատրել են եւ իր ոտքով հասել է գյուղ»:





























