«Հրապարակը» գրել էր, թե մի շարք դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ են հարուցվել, եւ չեն բացառվում պաշտոնանկություններ:
«Երեկ տեղեկացանք, որ Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Առիթը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի խախտումն է՝ Ռ. Ներսիսյանը մոտ 5 տարի ձգձգել է մի քաղաքացիական գործի քննությունը:
Ի դեպ, Ռ. Ներսիսյանը «Կարմիր խաչի» Մխիկի՝ Մխիթար Մնացականյանի փեսան է»:




























