Անցած 2012 թվականի գլխավոր թրենդը Հայաստանի եվրաիտնեգրացումն էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ ամփոփելով 2012 թվականի Հայաստանի արտաքին քաղաքականության արդյունքները:
Նրա գնահատմամբ՝ միաժամանակ շատ կարեւոր են փոխհարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ՝ ռազմաքաղաքական ինտեգրման առումով: «Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում ոչ «Սաֆարովի գործը», ոչ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հունիսի սկզբին տեղի ունեցած միջադեպերը չհանգեցրեցին երկարատեւ լարվածության: Դա նշանակում է, որ մենք գործ ունենք ֆիքսված ստատուս քվոյի հետ»,-ասաց նա:
Փորձագետը նաեւ կարծիք հայտնեց, որ կարիք չկա 2013 թվականին ԼՂ խնդրի կարգավորման գործընթացից զգալի առաջընթաց ակնկալել:





























