Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Շենգավիթ բաժնի ծառայողները Երեւանի Օգանովի փողոցի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Աշոտ Պ.-ին, որը հետախուզվում էր ծեծի եւ խուլիգանության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Աշոտ Պ.-ն ներկայացվել է ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկություն: