Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 29-ին, փաստաթղթերը ներկայացրել է նախագահի եւս մեկ թեկնածու` Պավլիկ Սարգսյան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Պավլիկ Սարգսյանն ինքնառաջադրվել է:
Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի հինգ թեկնածու` անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը:





























