Տոնածառը ի հայտ է եկել  Թովմաս Լյուրերի կողմից 1983 թ-ին Գերմանիայում: Իսկ հայ մատենագրության մեջ դրան փոխարինում էր ձիթենու ճյուղը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 29-ին հրավիրված ասուլիսին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը:

Նա պատմեց, որ ձիթենու ճյուղը տարել են եկեղեցի  եւ օրհնելուց հետո առատ սեղանի վրա Տարեհացի մեջ խրել: Ձիթենու ճյուղը  զարդարել  են մոմերով եւ ընդեղեններով` չրով, չամիչով, ընկույզով, քանի որ դրանք եղել են պտղաբերության եւ առատության խորհրդանիշները: Ընտանիքներում ընդունված է եղել տարեհացի պատրաստությունը: Տարեհացի վրա մեղր են քսել, որ տարին քաղցր լինի եւ երջանկություն բերի: Տտարեհացը բաժանվել է ընտանիքի անդամներին թվին կամ տարվա 12 ամիսը խորհրդանշող բաժանարար գծերով, իսկ դրա մեջ կոպեկ է եղել: Ում կոպեկով կտորը բաժին հասներ, տարին ամենահաջողը նրա համար կլիներ: Ազգագրագետը նաեւ նշեց, որ  դեռ տոնի նախօրյակին տան դուռը բաց են պահել, մաքրել`  տունը, մարմինն ու հոգին: Տնօրհնեք են կատարել, որից հետո ծիսական  ուտեստները, արարողությունները, բարեմաղթանքները հետեւողական կերպով իրականացրել են: Հատիկավոր ուտեստներին է կարեւորությունը տվել` հարիսա, անուշապուր եւ այլ եւ այլն: Դռներն էլ ամբողջ գիշեր բաց է թողնվել, որ չարը, անհաջողությունը գնա, բարին, հաջողությունը գա:  Տանտիրուհին դռան շեմին կարմիր շորի վրա մեղր է քսել եւ դրել մի կողմ, որ տարին սկսվի երջանիկ եւ քաղցր ձեւով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am