Հունվարի 2-ին, ժամը 21.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքում` կայարանի մոտ, այրվում է վագոն-տնակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.56-ին, մարվել 23.44-ին: Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է:

Հունվարի 2-ին, ժամը 24.00-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի ՀԱ Բ2 թաղամասում` թիվ 24 շենքի բակում, այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ.Անդրանիկի փողոցի թիվ 24 շենքի բակում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.22-ին, մարվել` 00.27-ին: Այրվել է Կ.Սողոյանին պատկանող ավտոտնակի առաստաղի պլաստմասե երեսպատումը` 10 քմ մակերեսով: