Ոստիկականական մեքենաներն ու ուղղաթիռը ժամանել են հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի տուն` կողոպուտը կանխելու համար, սակայն, ինչպես պարզվել է տեղում, երեխաները սխալմամբ են սեղմել տագնապի ազդանշանի կոճակը, տեղեկացնում է «TMZ» պորտալը:
Երեկոյան ժամը իննին ոստիականությունն արձագանքել է աստղային զույգի` Լոս Անջելեսում գտնվող տնից ստացված տագնապի ազդանշանին: Տանն են մոտեցել միանգամից մի քանի ոստիկանական ավտոմեքենաներ, գործի է դրվել նաեւ ոստիկանական ուղղաթիռը: Ոստիկանների առջեւ դուռը բացել է երեխանների դայակը, ով ասել է, թե կանչը պատահաբար է արվել: Այդ պահին դերասանները տանը չեն եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























