Մյունխենի ազգային համալսարանի աշխատակիցները երկարատեւ ուսումնասիրություններից հետո հետաքրքիր եզրահանգման են եկել: Գիտնականների խումբը պարզել է, որ ամեն ամիս կանանց սեռական հակումն իրենց սիրելիների նկատմամբ նվազում է 0,02 տոկոսով: 15-20 համատեղ կյանքից հետո բավականին հաճախ է պատահում, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են իրենց զուգընկերոջ հետո որեւէ սեռական շփումից, հաղորդում է «ЕвроСМИ»-ն:

Գերմանացի սեքսոպաթոլոգների վերջին հետազոտությունների համաձայն` ընտանեկան զույգերի մեծ մասը ինչ-որ ժամանակ անց կորցնում է իր նախկին կիրքը: Գիտնականները նշում են, որ հաճախ ընտանիքը քանդելուն խանգարում է սովորական խղճահարությունը: Միակ ելքն այն է, որ տղամարդը պետք է ավելի հաճախ քնքուշ լինի իր զուգընկերուհու նկատմամբ, ինչպես նաեւ հնարավորինս բազմազան դարձնի իրենց ինտիմ կյանքը: Նման հարաբերությունը զույգին հնարավորություն է տալիս կիրքը հնարավորինս երկար պահպանել: