Բրիտանական BBC հեռուստառադիո կորպորացիան արգելանք է կիրառել իր աշխատակիցների նկատմամբ: Այսուհետ լրագրողներին արգելված է իրենց աշխատանքի վայրում եւ գրասենյակում բանան ուտել:

Նման քայլի պատճառ է դարձել լրագրողներից մեկի բողոքը: Վերջինս կորպորացիայի ղեկավարությանը պատմել է, որ այդ արեւադարձային մրգի հետ ցանցկացած շփում իր մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացնում:

Տեղեկատվությունը հաստատել են նաեւ BBC-ի մամուլի ծառայությունում:  «The Sun» թերթի փոխանցմամբ, կորպորացիայի բոլոր աշխատակիցներին արգելվել է ոչ միայն բանան համտեսել գործընկերների ներկայությամբ, այլեւ մաքրել այն:

Նման անսովոր հրամանն արդեն բազմաթիվ կատակների պատճառ է դարձել: Մասնավորապես առջարկվում է BBC  հապավումն այսուհետ կարդալ որպես Banned Banana Corporation (Արգելված բանանների կորպորացիա):