Առնվազն չորս մարդ է զոհվել, եւս 15-ը վիրավորվել է Աֆղանստանի Կանադահար նահանգի Սպին Բոլդակ քաղաքի ավագանիների հանդիպման ժամանակ կիրակի տեղի ունեցած կրկնակի ահաբեկչության արդյունքում, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:«Երկու ահաբեկիչ ներխուժել են քաղաքապետարանի շենք: Պայթյունները որոտացել են շենքի ներսում»,-գործակալությանն ասել է նահանգային վարչակազմի ներկայացուցիչ Ֆահսալ Ջավիդը:

Առայժմ ահաբեկչության պատասխանատվությունը որեւէ մեկը չի ստանձնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: