Պերուի Կուսկո քաղաքի Platinum Palace հյուրանոցում հայտնաբերվել է հանելուկային հանգամանքներում մահացած ռուս տղամարդու դին:

ԶԼՄ-ների տվյալներով` ռուսը 35 տարեկան էր եւ Կուսկո էր ժամանել հունվարի 3-ին: Նրա մարմինն առանց բռնության հետքերի հայտնաբերել են հյուրանոցի համարում: Տեղական ԶԼՄ-ները նրան անվանում են Nikolai Alexei, եւ երեւի ի նկատի ունեն Նիկոլայ Ալեքսեեվ:

Բուժզննումից պարզվել է, որ Ռուսաստանի քաղաքացին մահացել է դիակը հայտնաբերելուց  4 օր առաջ: Ըստ վարկածներից մեկի` ռուսը մահացել է այաուասկի (կեչուաների լեզվով «մեռյալների լիանա») ուժեղ ազդեցությամբ,հոգեմետ էֆեկտով խմիչքի օգտագործումից, որը պատրաստում են Ամազոն գետի ջրավազանի բնակիչները:

Նրա օգտագործումը հալյուցինացիա է առաջացնում եւ այդ պատճառով շատ վտանգավոր է առանց շամանի վերահսկողությամբ համապատասխան պատրաստման, գրում է NEWSru.com-ը: