Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է քաղաքացիներին հնարավորություն տալ՝ ընտանեկան դրության մասին տեղեկանքներ ստանալ փոստով: Ներկայում նման տեղեկանքներ ստանալու համար անհրաժեշտ է անձամբ ներկայանալ ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին (հայաստանցիներին այն հայտնի է «զագս» անվամբ):

ՀՀ կառավարության աշխատակազմը կատարել է ուսումնասիրություն, որից պարզվել է, որ տեղեկանքներ ստանալու համար կարելի է օգտագործել փոստը: ՀՀ արդարադատության նախարարությունը հավանություն է տվել սույն մոտեցմանը, եւ առաջարկել հարցը ներառել ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի օրակարգում: Որոշումն ընդունվելու դեպքում արդեն փետրվարից քաղաքացիները զագս-ի մարմիններին կարող են փոստով հարցումներ ուղարկել: