Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն կարող է դառնալ Չեռնոգորիայի մշակութային դեսպանը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հենց Դեպարդյեն։ Դերասանի խոսքով՝ մշակույթային դեսպանի պաշտոնն իրեն առաջարկել է Չեռնոգորիայի վարչապետ Միլո Ջուկանովիչը։

Ըստ Reuters-ի, Չեռնոգորիայի քաղաքացիություն ստանալու մասին հարցին ի պատասխան Դեպարդյեն հայտարարել է, որ նա «անձնագրեր չի հավաքում»։

Դեպարդյեն Չեռնոգորիա է ժամանել՝ ԱՄՀ նախկին ղեկավարի՝ Դոմինիկ Սթրոս Կանի մասին ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար, հաղորդում է BFM.RU-ն, եւ հիշեցնում է, որ դա Դեպարդյեին առաջարկված առաջին պաշտոնական պաշտոնը չէ։ Հունվարի 6-ին Մորդովիայի նախագահ Վլադիմիր Վոլկովը դերասանին առաջարկել է զբաղեցնել Հանրապետության մշակույթի նախարարի թափուր պաշտոնը։

Ըստ РБК Daily-ի,Դեպարդյեն այսօր ստացել է եւս մեկ աշխատանքային առաջարկ՝ այս անգամ նրան հրավիրել են աշխատել Տյումենի դրամատիկական թատրոնում։ Նաեւ դերասանին առաջարկել են շտապ աշխատանքային պայմանագիր՝ 16 հազար ռուբլի (մոտ 520 դոլար) վարձատրությամբ եւ հնարավոր հավելավճար ու բնակարան՝ քաղաքի կենտրոնում։ Առաջարկը սոցիալական կայքի իր էջում է տեղադրել թատրոնի տնօրեն Սերգեյ Օսինցեւը։