Մահացել է աշխարհի ամենածեր կինը՝ 115-ամյա Կոտո Օկուբոն: Նա մահացել է հունվարի 12-ին, Ճապոնիայի Կավասակի քաղաքի ծերատանը։

Օկուբոն ճանաչվել է աշխարհի ամենածեր կինն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերի 17-ին մահացել է 115-ամյա Դինա Մանֆրեդինին։ Նա ճապոնուհուց մեծ էր 264 օրով եւ աշխարհի ամենածեր կնոջ տիտղոսը կրել է ընդամենը 2 շաբաթ։ Կոչումը նրան է անցել դեկտեմբերի 4-ին մահացած 116-ամյա Բեսի Կուպերից։

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը այժմ աշխարհի ամենածեր մարդը համարվում է ճապոնացի Ձիրոեմոն Կիմուրան, ով Մանֆրեդինիից մեծ է ընդամենը 15 օրով։ Կիմուրան ծնվել է 1897 թվականի ապրիլի 19-ին։ 40 տարի նա աշխատել է որպես փոստատար, ապա թոշակի է անցել եւ մինչեւ 90 տարեկանը զբաղվել է գյուղացիական աշխատանքներով։ Ներկայումս ճապոնացի ռեկորդակիրն ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ եւ 13 ծոռան երեխաներ։