Ամերկացի բժիշկների ավելի քան 30%-ը թանկարժեք ղեղորայք է նշանակում այն դեպքում, երբ դրանք ունեն նաեւ իրենց էժան տարբերակները: Ու որքան էլ դա տարօրինակ թվա, նրանք դա անում են հենց հիվանդների պահանջով:  Այդպիսի են Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետների կողմից իրականացված  ուսումնասիրության արդյունքները:

Ամերիկացի մասնագետները վերլուծել են ավելի քան 2000 բժիշկների անկետաները: Նրանց  63%-ը պատասխանել է, որ հազվադեպ են թանկարժեք դեղորայքն իրենք նշանակում, ավելի հաճախ դա անում են հիվանդների պահանջով: Մնացած 37 %-ը պատասխանել է, որ երբեմն նպատակահարամարությունից ելնելով թանկարժեք դեղորաք են նշանակում:  Ի դեպ, առավել հաճախ դա անում են թերապեւտները, հաղորդում է «ՄեդՎեստին»:

Շատ հիվանդներ պարզապես համոզված են, որ թանկարժեք դեղորայքն առավելություն ունի էժանի համեմատ: