Ծխողները համոզված են, որ ծախախոտը սթրեսից դուրս գալու լավագույն միջոցն է: Այդուհանդերձ, գիտնականները հակառակն են ապացուցոմ. հենց սիգարետից հրաժարվելն է օգնում ազատվել սթրեսից: Այդպիսին են 500 ծխողների շրջանում անցկացված հարցման արդյունքները, գրում է «The Daily Mail»-ը:
Գիտնականներն արձանագրել են մարդկանց մոտ տագնապի մակարդակը ծխելու ընթացքում եւ ծխելը թողնելուց հետո: Մինչեւ հետազոտությունը, յուրաքանչյուր հինգերորդ ծխող պնդել է, որ հենց ծխախոտն է օգնում դուրս գալ սթրեսից:
Կես տարվա ընթացքում 491-ից 68 ծխող վերջնականապես թողել է ծխելը: Պարզվել է, որ հենց այդ մարդկանց մետ է տագնապի մակարդակը նկատելիորեն նվազել: Նրանց մոտ, ովքեր չեն կարողացել թողնել վատ սովորությունը, շարունակվել է տագնապի վիճակը: Սա թույլ է տալիս մասնագետներին վստահաբար հայտարարել, որ ծխելը սթրեսի դեմ դեղամիջոց չէ:





























