Զամբիայի իշխանություններն արգելել են առյուծների եւ ընձառյուծների որսը: Եթե նախկինում երկիրը որսի սիրահարների շնորհիվ տարեկան մոտ 3 մլն դոլար եկամուտ էր ստանում, ապա հիմա պատրաստվում է  գումարներ վաստակել վայրի կենդանիների ցուցադրությունից:

Որսի արգելանքը մտցվեց հարեւան Բոթսվանայի նմանատիպ քայլից հետո: Նշենք, որ 2011թ. Զամբիա է այցելել 906 հազ. զբոսաշրջիկ, իսկ 2012թ-ին` մոտ 1 մլն: