Իլինոյսի համլսարանի գիտնականներին հաջողվել է կազմել կանանց եւ տղամարդկանց միջեւ իդեալական հարաբերությունների բանաձեւը:
Ըստ նրանց հետազոտությունների` տղամարդու եւ կնոջ միջեւ առողջ հարաբերությունների ամենակարեւոր բաղադրիչը փոխհարաբերություններում անկեղծությունն է, զուգընկերոջ նկատմամբ դրական տրամադրվածությունը, ինչպես նաեւ ընդհանուր նպատակներն ու խնդիրները: Որքան ավելի շատ ազնվություն եւ թափանցիկություն լինի հարաբերություններում, այնքան ավելի հեշտ կլինի լուծել առաջացող խնդիրները: Կարեւոր է նաեւ բարեկամական հարբերությունների հաստատումը զուգընկերոջ հարազատների եւ ընկերների հետ, հաղորդում է Medvesti.ru-ն:





























