Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է British Airways բրիտանական ավիաընկերության նախկին աշխատակցուհի Նադյա Էուէյդիի հայցը, որն աշխատանքից հեռացվել էր խաչ կրելու համար: Դատարանը վճռել է, որ նրա դեպքում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իններորդ հոդվածը (դավանանքի ազատություն): Այլ ընկերությունների աշխատակիցների համանման երեք հայցեր չեն բավարարվել, հայտնում է  «Ռիդուսը»: «Ինտերֆաքսը» պարզաբանում է, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Նադյային որպես փոխհատուցում վճարել 32 հազար եվրո:

Նման իրավիճակում էր հայտնվել նաեւ Շիրլի Չապլինը, որի  գործատուն եւս արգելել էր խաչ կրել, նաեւ՝ խորհրդական Գերի Մաքֆարլենը, որը հեռացվել էր աշխատանքից, երբ հրաժարվել էր աշխատել  նույնասեռական զույգերի հետ: Լիլիան Լադելը  նույնպես նկատողություն էր ստացել, քանի որ չէր ցանկացել գրանցել նույնասեռականների ամուսնությունը:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ հիվանդանոցի աշխատակազմը ճիշտ է եղել, երբ պահանջել է Շիրլի Չապլինից չկրել խաչը՝ անվտանգության եւ հիգիենայի նկատառումներից ելնելով: Չապլինը վստահեցրել էր, որ խաչը հանելու մերժման պատճառով է զրկվել աշխատանքից:

ՄԻԵԴ-ը նաեւ չէր բավարարել նաեւ վերոնշյալ անձանց հայցերը, որոնք աշխատանքից հեռացվել էին  նույնասեռական զույգերին ծառայություն մատուցելուց  հրաժարվելու համար: