Հայտնի ամերիկացի գրող Դեն Բրաունի նոր վեպը՝ «Ինֆերնո»-ն, վաճառքի կհանվի մայիսի 14-ին: Ինչպես հայտնում է նյույորքյան Doubleday հրատրակչությունը, գրքի առաջին տպաքանակը կկազմի 4 մլն օրինակ:

«Ինֆերնոն» պատմում է Հարվարդի համալարանի պրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնի նոր արկածների մասին, ով Բրաունի «Դա Վինչիի գաղտնագիրը» բեսթսելլերի գլխավոր հերոսն է: Վեպի դեպքերը տեղի են ունենում Իտալիայում, սյուժեի կենտրոնում Դանթե Ալիգյերիի «Աստվածային կատակերգության» առաջին մասն է՝ «Դժոխքը»:

«Ես հրավիրում եմ նոր վեպի ընթերցողներին ճանապարհորդություն կատարել գաղտնագրերի եւ խորհրդանիշների այդ խորհրդավոր թագավորությունում»,-ասված է Բրաունի հայտարարությունում, որը տեղադրվել է նրա կայքում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բրաունի հրատարակիչ Ջեյսոն Քաուֆմանի խոսքով՝ Ռոբերտ Լենգդոնը կրկին կհայտնվի Եվրոպայի սրտում, որտեղ նրան բերել է գաղտնիքը: Նա ստիպված կլինի պայքարել սարսափելի թշնամու դեմ, նա պետք է օգտվի նշաններից, որոնք թողնվել են Դանթեի գլուխգործոցում, հաղորդում է InoPressa-ն՝ վկայակոչելով La Stampa-ն:

«Դա Վինչիի գաղտնագիրը» բեսթսելլերի հեղինակը իջել է Դանթեի «Դժոխք»

Ես հրավիրում եմ նոր վեպի ընթերցողներին ճանապարհորդություն կատարել գաղտնագրերի եւ խորհրդանիշների այդ խորհրդավոր թագավորությունում...