Ավիափոխադրումների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) հունվարի 17-ին արգելել է Boeing 787 Dreamliner-ով թռիչքները՝ վերջին երկու շաբաթներին հաճախակի դարձած անսարքությունների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ին:

Հիշեցնենք, ավելի վաղ Boeing 787-ի շահագործումից հրաժարվել էին ճապոնական, ամերիկյան, հնդկական եւ չիլիական ավիաընկերությունները: Հիմնական պատճառներից է լիթիում-իոնային մարտկոցների անվտանգության հարցը, որոնց բռնկումը Ճապոնիայում դարձել էր  ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառ: