Հայաստանի ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դժվարանցանելի են Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյաց միջհամայնքային ավտոճանապարհները:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: