Աշխարհի ամենամեծ Subway ռեստորանային ցանցը բռնվել է հաճախորդներին խաբելուց՝ նրա սենդվիչների երկարությունն ավելի կարճ էր, քան նշված է եղել ճաշացանկում։
Ավստրալիայի Պերտա քաղաքի բնակիչ Մեթ Կորբին Subway ռեստորաններից մեկում իր համար մեծ սենդվիչ է պատվիրել եւ այն լուսանկարել է քանոնի մոտ։ Ապա Կորբին նկարը հրապարակել է Facebook-ում, գրելով. «Թվում է՝ Subway-ը մեզ ինչ-որ բան է պարտք»։
Նկարում երեւում է, որ սենդվիչի երկարությունն, որը ցանկում նշված է որպես մեկ ֆուտ երկարությամբ (30,4 սանտիմետր), իրականում կազմում է ընդամենը 11 դյույմ (27,9 սանտիմետր)։ Նկարը ստացել է ավելի քան 131 հազար «Հավանել»։
New York Post թերթի լրագրողները սկսել են իրենց հետաքննություններն ու հաստատել են, որ ավստրալացու կողմից հայտնաբերված անհամապատասխանությունն ավելի շուտ օրենք է, քան թյուրիմացություն, մասնավորապես Subway-ի նյույորքյան ցանցում, գրում է NEWSru.com-ը։
Մանհեթենի, Բրուքլինի եւ Քուինսի մի քանի հաստատություններում սենդվիչների չափերը եւս մի քանի սանտիմետրով փոքր է եղել նախատեսվածից։
Subway-ն իր հերթին արդարացել է, որ սենդվիչների հացը թխվում է սրճարանում եւ նրա երկարությունը կարող է փոքր-ինչ փոփոխվել։ Ֆրանչայզինգի սկզբունքով աշխատող Subway ցանցն աշխարհի 96 երկրներում ունի մոտ 38 հազար արագ սննդի հաստատություններ։





























