Մեծ Բրիտանիայում հարյուրավոր դպրոցներ փակվել են ուժեղ ձյան պատճառով, որը նաեւ խափանել է երթեւկությունն երկրի որոշ շրջաններում: Քարդիֆում, Բրիսթոլում եւ Սաութհեմփթոնում վատ եղանակի պատճառով փակվել են օդանավակայանները։
Ուելսում եւս փակվել է M4 մայրուղու մի մասը։ Երկաթուղային ընկերությունները փոխել են գնացքների երթեւեկության ժամանակացույցը։ Մասնավորապես հետաձգվել են Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ Eurostar-ի չորս ուղերթ։
Ըստ BBC News-ի, Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը խիստ ձյան տեղումների նախազգուշացում է արել Ուելսում, ինչպես նաեւ եղանակի զգալի վատթարացման մասին՝ Հյուսիսային Իռլանդիայում եւ Անգլիայում։ Ձյան առատ տեղումներ սպասվում են նաեւ Շոտլանդիայի որոշ տարածքներում։




























