Չինաստանի բնակիչ Հու Սունվենը, ով տառապում է երիկամների խրոնիկ անբավարարությամբ, օգտագործում է իր պատրաստած հեմոդիալիզի համար նախատեսված սարքը: Չինացու խոսքով՝ ինքը ստիպված է եղել վերակառուցել սերտիֆիկացված սարքը, որպեսզի տնտեսի թանկարժեք բուժումը բժշկական հաստատություններում:

Ինչպես գրում է «հունցյու շիբաո» թերթը, նրա հորինած եւ պատրաստած սարքը, որը ստեղծելու համար չինացուն անհրաժեշտ են եղել խոհանոցային շատ իրեր՝ թավաներ, տարբեր տեսակի կոնտեյներներ, ինչպես նաեւ դիալիզի եւ աղային լուծույթներ, նա անվանել է «պողպատե երիկամ»:

Սարքը ծառայում է նրան 13 տարի եւ մինչ օրս արդյունավետորեն մաքրում է արյունը նյութափոխանակության տոքսիկ արդյունքներից եւ նորմալացնում ջրաէլեկտրոլիտային հավասարակշռությունը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: