Սուրբ հողում, որտեղ տեղի են ունեցել աստվածաշնչյան դեպքերը, ուխտավորները շարժվում են դեպի Հորդանան գետ։Հենց այնտեղ է ժամանակին մկրտվել Հիսուս Քրիստոսը։
Այսօր եւ Իսրայելի, եւ Հորդանանի կողմից սահմանային փակ գոտի են մեկնել Հունաստանից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից, Սերբիայից, Ռումինիայից, Բուլղարիայից ժամանած ուխտավորները, գրում է vesti.ru-ն։
Սահմանապահները փորձում են վերահսկել խառնաշփոթը։ Ափին են մոտենում փրկարարական մակույկները։ 5-10 մարդու միանգամից են ջուրը մտցնում, մեկը երեք անգամ սուզվում է, մեկը ջուր է վերցնում հետը տարած պնակներով։
Ամենահուսահատներին ձեռքից քաշելով են ջրից հանում. նրանք պատրաստ են այնտեղ մնալ մինչեւ գիտակցության կորուստը։
Հորդանանի դեղնավուն ջրերում լողում են, ջուրը պլաստմասե շշերով տանում են տուն, դրանով փորձում են բուժել ծանր հիվանդությունները։
Ուղղափառ քրիստոնյաները հունվարի 19-ին նշում են Ասվածային մկրտությունը կամ Աստվածային հայտնությունը։ Երբ Հիսուսը մկրտվեց Հորդանանի ջրերում, աշխարհն ականատես եղավ Սուրբ Երրորդության հայտնությանը։
Ինչպես Ճրագալույցի օրը, այնպես էլ այսօր ջրօրհնեքի արարողություն է կատարվում։ Համարվում է, որ ջուրը բուժական հատկանիշներ է ձեռք բերում։




























