Հոնդուրասի առափնյա իր շքեղ վիլայում շաբաթ օրը ձերբակալվել է նարկոբարոն Ամաուրի Սմիթ Պոմարեն, որին երկար ժամանակ փնտրում էր Կոլումբիայի ոստիկանությունը:
Ոստիկանությունում կարծում են, որ հենց Պոմարեն է պատասխանատու Կոլումբիայից Հոնդուրասով կոկաինի մատակարարման համար:
Ներկայումս որոշվում է նարկոբարոնին Կոլումբիային արտահանձնելու հարցը: Որոշ տվյալներով, առաջիկայում նա հատուկ օդանավով կտեղափոխվի հայրենիք:
Պոմարեի վիլայում հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք, թանկարժեք իրեր, բազմաթիվ մեքենաներ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























