Շոտլանդիայի Գլենկո հովտում ձնահոսքի արդյունքում չորս լեռնագնաց է զոհվել: Այդ մասին հայտնել են տեղի իրավապահների ներկյացուցիչները:
Խմբում եղել է վեց լեռնագնաց` երեք կին եւ երեք տղամարդ. նրանցից մեկն ինքնուրույն դիմել է օգնության: Կատարվածի վայր փրկարարների մի քանի խումբ է ուղարկվել, որոնք գտել են օգնություն կանչած տղամարդուն, ինչպես նաեւ կանանցից մեկին, ով լուրջ վնասվածքներ է ստացել: Ավելի ուշ հայտնաբերել են եւս չորս լեռնագնացների մարմինները:
Լեռնագնացները բարձրանում էին «Вidean nam Bian» (1150մ) լեռան գագաթը, որը 15 կմ է հեռու շոտլանդական Ֆորտ-Ուիլյամ քաղաքից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























