Եվրոպայում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել օդանավակայանների եւ երկաթուղու աշխատանքը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում ե Գերմանիայում: Եվրոպական խոշոր օդանավակայանները ստիպված են հետաձգել չվերթները:

Լոնդոնյան Հիտրոու օդանավակայում չեղյալ են հայտարարվել չվերթների մոտ 20% -ը (մոտ 250), հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Թռիչքներին խանգարում է նաեւ վատ տեսանելիությունը:

Ֆրանսիայի Շառլ դե Գոլ եւ Օռլի օդանավակայաններում հետաձգվել է մոտ 650, Մայնի Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայանում` 130 չվերթ: