ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում դեռահասը սպանել է հինգ մարդու, որոնցից երեքը երեխաներ են: «Huffington Post»-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի գիշերը:
Դեռահասը կալանավորվել է, նրա անունը չի հայտնվում: Ոստիկանությունը փորձում է պարզել սպանության դրդապատճառները:
Ոստիկանությունը չի հանում նաեւ զոհերի անունները: Տանը մի քանի միավոր զենք է հայտնաբերվել, այդ թվում` ռազմական տեսակի:





























