Քաբուլի արեւմուտքում հունվարի 21-ի վաղ առավոտյան պայթյունների շարք է որոտացել: Զինված մահապարտ ահաբեկիչների խումբը հարձակվել է ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության շենքի վրա: Շենքում մարտեր են ընթանում:
Ըստ ստացված տեղեկությունների` երկու մահապարտ գործի են դրել «շահիդների գոտիները» եւ զոհվել: Քաբուլի ոստիկանության շարքերում գրանցված կորուստների մասին հստակ տվյալներ չկան, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի ուժերն ահաբեկիչների դեմ գործողություն են սկսել: Քառահարկ շինությունը շրջափակված է:





























