Մեքսիկայում հունվարի 20-ին երկրաշարժեր են տեղի ունեցել: Զոհերի եւ տուժածներրի մասին տեղեկություն չի ստացվել:
Ազգային սեյսմիկ ծառայության տվյալով` 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օախակա նահանգում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են մեքսիկական մայրաքաղաքի մի շարք թաղամասերում: Երկրորդ երկրաշարժը` 4,5 մագնիտուդով, գրանցվել է Օմետեբեկ քաղաքից ոչ հեռու (Հերերո նահանգ), գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
BBC-ն, վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը, հայտնում է, որ մեքսիկական Մապաստեպեկ քաղաքից դեպի հարավ-արեւելք` Գվատեմալայի հետ սահմանից ոչ հեռու, Ռիխտերի սանդղակով 6,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Հիպոկենտրոնը գտնվել է 65 կմ խորությունում: Երկրաշարժը զգացվել է նաեւ Սալվադորի մայրաքաղաք Սան Սալվադորից մի քանի կմ հեռու տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին:
Միաժամանակ ԱՍԾ-ի մասնագետները մատնանշել են, որ Հերերոյի տարածքում շուտով կարող է մինչեւ ութ մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի ունենալ: Այդ կապակցությամբ արեւմտյան նահանգում պարբերաբար անցկացվում են տարերային աղետի դեպքում բնակչության արտակարգ տարհանման դասընթացներ:




























