Օդեսայի համալսարանի պատուհանից  տարեց դասախոս է ընկել: Ոստիկանությունից հայտնել են, որ կատարվածը ինքնասպանություն է:

Ըստ «Ինտերֆաքսի», Օդեսայի` Մեչնիկովի անվան ազգային համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դմիտրի Իշենկոն մահացել է Ֆրանսիական պուրակում տեղակայված շինության 4-րդ հարկից ցած ընկնելով:

Միաժամանակ, գործակալության իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ պրոֆեսորն ինքնասպան է եղել: Նրա գրասենյակում մահվանից առաջ թողած գրություն են գտել:

Դմիտրի Իշենկոն 80 տարեկան էր եւ համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնում աշխատել է 1979 թվականից: