ԿԺԴՀ-ում հանել են արտասահմանցիների կողմից երկիր բջջային հեռախոսներ մտցնելու արգելքը: Նախկինում դրանք առգրավվում էին սահմանն անցնելիս եւ տերերին վերադարձվում միայն Փհենյանից հեռանալիս:
WCDMA ստանդարտի համար նախատեսված բջջային հեռախոսի առկայության դեպքում Փհենյանի Koryolink պետական ընկերության ներկայացուցչությունում կարելի է ձեռք բերել միջազգային սիմ-քարտ:
ԿԺԴՀ-ում բջջային հեռախոսներից օգտվողների թիվը գերազանցում է 1,5 միլիոնը: 3G տեխնոլոգիան Փհենյանում տարածվել է 2008թ.` Եգիպտոսի Orascom Telecom ընկերության աջակցությամբ:
Այժմ բջջային կապը հասանելի է 12 գլխավոր եւ 42 փոքր քաղաքներում: Նախատեսվում է նման կապ ստեղծել ամբողջ երկրի տարածքում, ինչպես նաեւ՝ բջջային հեռախոսների սեփական արտադրություն սկսել, հայտնում է NEWSru.com-ը:
Koryolink-ը բջջայիններից օգտվել ցանկացող արտասահմանցիներին եւ տեղացիներին տարբեր ծառայություններ է տրամադրում: Այդ երկու բաժանորդային խմբերը նախկինի պես զրկված են զանգեր փոխանակելու հնարավորությունից: Արտասահմանցիները հնարավորություն չունեն զանգելու տեղական հեռախոսներին կամ ԿԺԴՀ-ի քաղաքացիների բջջայիններին:




























