Ստրասբուրգում հունվարի 21-ին աշխատանքն է սկսել Եվրոպական խորհրդարանի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Հունվարյան նստաշրջանի ընթացքում, որը կշարունակվի մինչեւ հունվարի 25-ը, պատվիրակները կքննարկեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտությունը, մասնավորապես՝ հակամարտության գոտիներում հումանիտար վիճակը:
ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրականացումն է, ինչպես նաեւ այդ երկրում քաղբանտարկյալներին վերաբերող հարցերը: Պատվիրակները կքննարկեն Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված հարցեր: Նստաշրջանի ընթացքում սպասվում է Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ելույթը:




























