Հարավային Կորեայում լրտեսության կասկածանքով կալանավորել են ԿԺԴՀ-ից գնացած փախստականին: Նա աշխատում էր Սեուլի քաղաքապետարանում, հայտնում է տեղական մամուլը:

Կալանավորը քաղաքապետարանում զբաղվել է փախստականների գործերով եւ հասցրել է ԿԺԴՀ փոխանցել այդ անձանց ամբողջական ցուցակը՝ հասցեներով եւ նրանց կյանքի մանրամասն նկարագրությամբ: Ըստ հարավկորեական հետախուզության` տղամարդը բազմիցս Չինաստանով անօրինական մեկնէլ է ԿԺԴՀ:

Այժմ ճշտվում է, թե ձերբակալվածն արդյոք Փհենյանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

ԿԺԴՀ-ից բոլոր փախստականները Սեուլում ենթարկվում են մանրազնին ստուգման: Ավելի վաղ հատուկ ծառայությունները պնդում էին, որ նրանց շրջանում բազմիցս Փհենյանի գործակալներ են հայտնաբերել: