ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը հունվարի 21-25-ը կայցելի Նյու Յորքի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ:
ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը NEWS.am-ին հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսված են խորհրդակցություններ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը ՀԱՊԿ-ի եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության ընդլայնումն է:
Նյու Յորքում գտնվելու ընթացքում Վալերի Սեմերիկովը կհանդիպի նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալներին եւ ՄԱԿ-ի ստորաբաժանումների ղեկավարությանը` արդիական խնդիրների քննարկման նպատակով: Այցի ընթացքում սպասվում է հանդիպում ՄԱԿ-ում ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ:




























