Թուրքիայի տարածքում, Սիրիայի հետ սահմանին տեղակայվելիք Patriot հրթիռների կայանքները տեղափոխող 2 նավ արդեն մոտեցել են Թուրքիայի ափերին եւ սկսվել է բեռնաթափումը։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Գերմանիայից եւ Հոլանդիայից Patriot հրթիռային կայանքները Թուրքիա տեղափոխող Suecia Seaways եւ Luvise Russ նավերը խարիսխ են գցել Իսքենդերունի նավահանգստի մոտակայքում։ Նշվում է, որ Գերմանիայից եկած նավից արդեն սկսվել է բեռնաթափումը, իսկ Հոլանդիայից եկած նավից բեռնաթափումը սկսվելու է օրվա ընթացքում։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիայից եկող մարտկոցները կտեղադրվեն Քահրամանմարաշում (Մարաշ), Հոլանդիայից եկողները՝ Ադանայում, ԱՄՆ-ից եկողները՝ Գազիանթեփում (Այնթափ)։