Ժան Կլոդ Մինյոնը ԵԽԽՎ նախագահ է վերընտրվել այսօր` հունվարի 21-ին մեկնարկած  ձմեռային նստաշրջանում: Պատվիրակները նաեւ  ընտրել են փոխնախագահներին:

Այսօրվա նիստի ընթացքում սպասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ելույթը:

Մինչեւ հունվարի 25-ը շարունակվելիք նստաշրջանի ընթացքում պատվիրակները կքննարկեն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության մասին զեկույցը, մասնավորապես հակամարտության գոտիներում հումանիտար իրավիճակը:

ԵԽԽՎ-ի նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրականացումն է, ինչպես նաեւ այդ երկրում քաղբանտարկյալներին վերաբերող հարցերը: Պատվիրակները կքննարկեն Եվրոպայում մամուլի ազատության հետ կապված հարցեր:  Նստաշրջանի ընթացքում սպասվում է Ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ-ի հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի ելույթը: