«Սիրիական ավիաուղիներ» պետական ընկերությունը հունվարի 22-ին նախատեսված Երեւան-Հալեպ չվերթի փոխարեն Երեւան-Լաթակիա-Դամասկոս չվերթն են իրականացնում:՝
«Սիրիական ավիաուղիների» Երեւանյան գրասենյակից NEWS.am-ին հայտնել են, որ դա կապված է Հալեպի օդանավակայանի վտանգավոր իրավիճակի հետ: Ըստ ընկերության աշխատակցուհու` երթուղու փոփոխության հետեւանքով տոմսի արժեքի թանկացում չի նախատեսվում:
Միաժամանակ, ըստ Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալության` Հալեպ քաղաքի արդյունաբերական գոտում ոչնչացվել են ահաբեկիչներ եւ ԴՇԿ-ով չորս ավտոմեքենա: Բաբ Ան Նեյրաբ, Բենի Զեյդ, Ալ Ամեիա թաղամասերում զինվորականները ոչնչացրել են հանցախմբերի տասնյակ անդամների: Ճանաչվել է ահաբեկիչ Ահմադ Հալեդ Հուսեյն Ալ Ութեյբին:
Նշենք, Սիրիայի էլեկտրաէներգիայի նախարար Իմադ Համիսը հայտարարել էր, որ երկրի հարավային մարզերում էլեկտրաէներգիայի խափանումները կապված են ահաբեկչական հարձակման հետ: Նախարարը վստահեցրել էր, որ վերանորոգող բրիգադները ձեռնամուխ են եղել խափանումների վերացմանը՝ նշելով, որ կպահանջվի որոշ ժամանակ:





























