Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Դուք Հայաստանում Ձեզ լավ զգաք եւ Ձեր առաքելությունն իրականացնեք առանց որեւիցե խոչընդոտի, մենք շահագրգռված ենք դրանում, քանի որ Ձեր մանդատի շրջանակում իրականացվելիք ծրագրերը համապատասխանում են ՀՀ կառավարության ծրագրային փաստաթղթերին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է պարոն Պավլյուկին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել բեղմնավոր գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Եվրոպայի խորհրդի նորանշանակ ղեկավարն ընդգծել է, որ այս տարի Հայաստանը նախագահելու է ԵԽ-ի նախարարների կոմիտեում, ինչը հնարավորություն կտա զարգացնել Երեւանի եւ Ստարսբուրգի միջեւ համագործակցությունը: Նա պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում աջակցել ՀՀ իշխանություններին ԵԽ-ում նախագահության եւ Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թթ. Գործողությունների ծրագրի իրականացման առումով, հայտնում են ՀՀ Կառավարությունից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության գերակա ուղղությունների եւ հեռանկարների վերաբերյալ: