Չնայած Ռուսաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների վերաբեռնման մասին բազմիցս արված հայտարարություններին` վերջին իրադարձությունները հակառակի մասին են վկայում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը` անդրադառնալով ԱՄՆ նախագահի վերընտրությանը:

Քաղաքագետի խոսքով` վերջին երկու տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կան մի շարք տարաձայնություններ Իրանի, Սիրիայի վերբերյալ: «Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքին եւ ԱՊՀ երկրներին, Ինչպես նաւ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, ապա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի շահերը նույնպես չեն համընկնում»: Ցիգանոկը նշեց, որ Օբամայի երկրորդ նախագահությունը բացասաբար կանդրադառնա ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա:

Անդրադառնալով Կովկասում Ռուսաստանի եւ ԱՄՆ շահերին, քաղաքագետը նշեց, որ Վրաստանում ԱՄՆ ազդեցության տեսանկյունից իրավիճակը փոխվել է, եւ  ժամանակին այդ երկրի աջակցությունը վայելող Սահակաշվիլին պետք է հեռանա: «Չնայած ԱՄՆ հավաստիացումներին, Վրաստանն առաջիկա մի քանի տարիներին ՆԱՏՕ-ին չի անդամակցի»,-նշեց նա: