Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 21-ին ընդունել է Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին եւ ուսանողներին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները ու հիմնական ուղղությունները:

Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի: