ԱՄՆ-ում կրակոցների նոր դեպք է արձանագրվել: Հրաձգության է ենթարկվել 17-18 տարեկան դեռահասների խումբը, հինգ մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել Նոր Օռլեան քաղաքում:
«ՌԻԱ Նովոստին» AP-ին վկայակոչելով հայտնում է, որ անհայտ անձինք կրակ են բացել քաղաքաի խաչմերուկներից մեկում: Ըստ գործակալության՝ 17-18 տարեկան վեց երիտասարդներ խմբված են եղել խանութի մոտ, երբ նրանց ուղղությամբ կրակել են կողքից ընթացող ավտոմեքենայից:
Ոստիկանությունը ճշտում է կատարվածի հանգամանքներն ու շարժառիթները:





























