Կանադայի քաղաքացին սպանդ է կազմակերպել Ֆիլիպիններում: Ապօրինի զենք պահելու եւ սպառնալիքների մեղադրանքով դատվող տղամարդը որոշել է իրագործել սպառնալիքները՝ գնդակահարելով իրեն մեղադրող բժշկին եւ փաստաբանին, այնուհետհետեւ սպանվել է ոստիկանների կրակոցից:
Ջոն Փոուփ անունով մեղադրյալը ատրճանակն իր հետ նիստերի դահլիճ է տարել եւ կրակել իր դեմ հայց ներկայացրած բժշկին: Բժիշկը կանադացուն մեղադրել էր իրեն սպառնալու մեջ:
Երկրորդ զոհը փաստաբանն է եղել, երրորդն էլ քիչ է մնացել դատախազը դառնա: Մեղադրողը վիրավորվել է, բայց նախքան երկրորդ կրակոցն արձակելը ոստիկանությունը հասցրել է գնդակահարել հրաձիգին, գրում է ՆՏՎ-ն:
Տեղի ոստիկանության պետ Մարսելո Գարբոն հայտնել է, որ մեղադրյալն արհամարհել է հանձնվելու պահանջը, եւ ոստիկանները ստիպված զենք են կիրառել:





























