Բրիտանիայի հպատակն Ինդոնեզիայում մահվան է դատապարտվել թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվելու համար:

55-ամյա Լինդսի Սենդիֆորդը մայիսի 19-ին Բալի ժամանելուն պես ձերբակալվել էր՝ գրեթե  5 կգ կոկաին տեղափոխելու փորձի ժամանակ: Նրա ճամպրուկում գտնված թմրանյութերի ընդհանուր արժեքը կազմում էր 1,6 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 2,5 մլն դոլար):

Նախկինում հաղորդվել էր, որ Բալիի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները այդ գործի շրջանակում եւս չորս մարդու են ձերբակալել՝ Սենդիֆորդի երեք հայրենակիցների եւ մեկ ինդոնեզացու, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: