Արգենտինական Չակո նահանգի բանտում 150 բանտարկյալներ բանտի երեք պահակների պատանդ են վերցրել: Վեց մարդ վիրավորվել է, չորս բանտարկյալ փախուստի են դիմել:
Բողոքի ցույցը սկսվել է հունվարի 21-ի օրվա երկրորդ կեսին «Ռոկե Սաենս Պենյա» բանտում:
«Գոլոս Ռոսիի»-ն հայտնում է, որ այս պահին համալիրը շրջափակել են ոստիկաններն ու ազգային ժանդարմության աշխատակիցները: Ապստամբները պահանջում են բանտի աշխատակիցներին պատժել կոպիտ վերաբերմունքի համար, բարելավել սննդի որակը եւ բանտախցերում ջրամատակարարում ապահովել:
Ապստամբների հետ տարվող բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել: «Ռոկե Սաենս Պենյա» բանտում ընդհանուր թվով մոտ 400 բանտարկյալ կա:





























